Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Երվանդ և Նորայր Հաջիյանների, ինչպես և հազարավոր արցախցիների գերեզմաններ մնացել են օկուպացված Արցախում

Երվանդ և Նորայր Հաջիյանների, ինչպես և հազարավոր արցախցիների գերեզմաններ մնացել են օկուպացված Արցախում
06.10.2024 | 20:34

ՈՒղիղ 4 տարի առաջ այս օրը Հադրութի մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ ԵՐՎԱՆԴ ՀԱՋԻՅԱՆԸ։

Նա կարող էր չմեկնել կրակի թեժ կետեր, քանզի թիկունքում ևս նրա գործունեությունը հույժ կարևոր էր։ Սակայն նախընտրեց կամավորագրվել պատերազմը սկսվելու առաջին իսկ օրերին։

Կինը՝ Արմինեն մի շարք կամավորների հետ այդ ընթացքում հաց էր թխում և ուղարկում մարտական դիրքեր։

Մարտական ընկերները պատմում են, որ Երվանդը զինված՝ մի ձեռքին ինքնաձիքը մյուսին էլ հացը՝ խրամատից խրամատ էր վազում հաց բաժանում, որպեսզի հանկարծ ոչ մի զինվոր քաղցած չմնար։

Երվանդ Միքայելի Հաջիյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 6-ին Հադրութի պաշտպանական մարտերում։

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Թալիշի համար մղվող մարտերում էլ նահատակվել էր Երվանդի եղբայրը՝ Նորայր Հաջիյանը։

Երվանդ և Նորայր Հաջիյանների, ինչպես և հազարավոր արցախցիների գերեզմաններ մնացել են օկուպացված Արցախում։

Նորություններ Արցախից ՖԲ էջից

Դիտվել է՝ 12268

Մեկնաբանություններ